Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ այլ եվրոպական երկրներ, հաղորդում է Reuters-ը:

Այցելությունն, ինչպես ակնկալվում է, նվիրված է լինելու Իրան հետ 2015 թ. կնքված միջուկային համաձայնագրի վերականգնմանը եւ Եվրոպայում էներգետիկ անվտանգության հարցերին:

Էմիր ալ-Թանին աշխարհում բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկի կառավարիչն է, կայցելի Իրան, այնուհետեւ կմեկնի ԵՄ եւ Մեծ Բրիտանիա, հայտնել է անանուն աղբյուրը: