Հունգարիան շարունակում է արգելափակել Եվրամիության առաջարկը ռուսական նավթի ներկրման վերաբերյալ, ինչը նախատեսվում է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցային փաթեթով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
ԵՄ 27 անդամ երկրի դեսպանների հանդիպումը կիրակի ավարտվել է առանց համաձայնության, սակայն ակնկալվում է, որ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա օրերին, ընդգծել են գործակալության զրուցակիցները:
ԵՄ-ն պնդում էր, որ ընթացակարգն ավարտվեր նախքան Հաղթանակի օրվան նվիրված ռազմաշքերթի անցկացումը, որը կայանալու է երկուշաբթի:





























