Նոր Զելանդիան հուլիսի 31-ից լիովին կբացի իր միջազգային սահմանները, զբոսանավերը նույնպես նույն օրը կվերադառնան տեղի նավահանգիստներ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդեռնը, տեղեկացրել է Reuters-ը։
Հուլիսի վերջին սահմանի բացումը նախատեսվածից երկու ամիս շուտ նշանակում է, որ օտարերկրացիները կկարողանան այցելել Նոր Զելանդիա։
Արդեռնը նշել է, որ սահմանների բացումը կօգնի զբոսաշրջության մեկնարկելուն եւ իմիգրացիոն պայմաններն ավելի անվտանգ կդարձնի։ «Մենք հենվում ենք Նոր Զելանդիայի տնտեսական ապագայի ապահովման մեր ստուգված պլանի վրա»,- ասել է նա։




























