Հայ խաղաղապահները Աֆղանստան մեկնելու առաջ, հուլիսի 31-ին սուրբ հաղորդություն են ստացել գերմանական Հանաու քաղաքում: Աֆղանստանում հայ խաղաղապահները կանցկացնեն 6 ամիս:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Հայ առաքելական եկեղեցին նշել է Վարդավառի տոնը:
40 հայ խաղաղապահներ Գերմանիայում զինվորական որակավորում էին անցնում: Նրանք խաղաղապահ առաքելություն պետք է իրականացնեն գերմանական ստորաբաժանման կազմում, որը ենթարկվում է ՆԱՏՕ-ի Հյուսիսային ռեգիոնալ հրամանատարությանը:




























