Երեւանի հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման սահմանափակումների մասին քաղաքապետի որոշման հետ կապված` քաղաքում ավելի քան 750 հանրային սննդի ծառայություններ իրականացնողների առաջարկվել էր ծխելու համար կազմակերպել առանձնացված տարածքներ, հատվածներ կամ գոտիներ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի դրությամբ, Երեւան քաղաքում գործող հանրային սննդի օբյեկտներից 126-ն արձագանքել են առաջարկին եւ առանձնացված տարածքներ են ապահովել ծխելու համար: Այդ թվում 38 հանրային սննդի օբյեկտ` Կենտրոն վարչական շրջանում, 29-ը` Արաբկիրում, 9-ը` Շենգավիթում, 8- ը` Նորք-Մարաշում, 7-ը` Ավանում եւ այլն:




























