Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 27-ին՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց։ Այս մասին տեղեկացրել է Բելտա գործակալությունը։

Ավելի վաղ այդ նախատեսվել էր, որ  ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 27-ին Բիշքեկում։ Մյասնիկովիչը նաեւ տեղեկացրել է, որ նախօրեին Բիշքեկում տեղի կունենա առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը, որին, տեսակոնֆերանսի ձեւաչափով, կմասնակցեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները։

Մյասնիկովիչը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ի մայիսի 27-ի գագաթաժողովում քննարկվելու են միության շրջանակում հաշվարկների սխեմաների փոփոխությունները։