Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն օգոստոսի 6-ին առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պրահայի փողոցի թիվ 25 տան բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:

Ժամը 10.00-ին փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է տան դուռը. միջանցքում հայտնաբերվել է 71-ամյա Մաքրուհի Չանչյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Նույն օրը նմանատիպ ահազանգ է ստացվել նաեւ Երեւանի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի 23-րդ բնակարանի բնակչի մասին:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:

Ժամը 22.40-ին փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 78-ամյա Երանոս Մելիքյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: