Հայաստանն ու Հյուսիսային Օսիան ներդրումային համագործակցության լուրջ ներուժ ունեն: Այդ մասին Ռուսաստանում Հայաստանի առեւտրական ներկայացուցչության ղեկավար Կարեն Ասոյանի հետ հանդիպումից հետո noar.ru-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Հյուսիսային Օսիա-Ալանիայի կառավարության ղեկավարի տեղակալ, նախագահին առընթեր Հյուսիսային Օսիայի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Տատոնովը` հավելելով, որ համագործակցությունը կարող է իրականացվել տրանսպորտի, մետաղամշակման եւ այլ ոլորտներում:
Նրա խոսքով, Հյուսիսային Օսիայում բարձր են գնահատում Վլադիկավկազի եւ Երեւանի միջեւ առեւտրական կապերի նշանակությունն ու տնտեսական նպատակահարմարությունը:
«Մեզանից անկախ պատճառներով վերջին ժամանակներում դրանց ինտենսիվությունը գտնվել է ցածր մակարդակի վրա: Նշեմ դրական դինամիկան հայկական արտադրանքը Ռուսաստան ներմուծելու համար մաքսային սահմանափակումների վերացման հարցում»,-ընդգծել է Տատոնովը:




























