Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ «Դիմադրության» շարժման մասնակիցների միջեւ բախումների հետեւանքով պատառոտվել է նաեւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը:  

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ: