ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարի հրթիռային համակարգեր, որոնք կարող են հասնել Ռուսաստանի տարածք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է Reuters-ը։
Ուկրաինան ցանկանում էր ավելի մեծ հեռահարության համակարգ ձեռք բերել, որը կարող էր հարյուրավոր մղոն հեռավորության վրա հրթիռներ արձակել:
CNN-ը եւ The Washington Post-ը գրել են, որ Բայդենի վարչակազմը հակված է հրթիռային համակարգ ուղարկել, որը հայտնի է որպես HIMARS, որպես ռազմական օգնության ավելի մեծ փաթեթի մաս։
Ուկրաինայի կառավարությունը հորդորել է Արեւմուտքին ավելի շատ հեռահար զենք տրամադրել՝ պատերազմի ընթացքը շրջելու համար:



























