Իսրայելի ՊՆ ղեկավար Բենի Հանցն ասել է, որ շահագրգռված է Եվրոպա ռազմական վաճառքի ծավալների մեծացման հարցում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, հաղորդում է Reuters-ը: 

Գերմանական բանակի հրամանատար, գեներալ Էբերհարդ Ցորն ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկում է Իսրայելից կամ ԱՄՆ-ից կործանիչներ գնելու հնարավորությունը՝  սպառնալիքներից (ներառյալ՝ Կալինինգրադում ռուսական «Իսկանդեր» հրթիռները) պաշտպանվելու համար:

«Իսրայել պետությունը մեծ ներուժ ունի պաշտպանական արդյունաբերության համար։ Շատ նոու-հաու կա եւ մեծ փորձ:  Իսրայելն անցյալ տարի հասել է 3,3 միլիարդ դոլարի պաշտպանական արտահանման ռեկորդային ցուցանիշի եւ այս տարի նպատակ ունի գերազանցել այդ ցուցանիշ»,-ասել է Հանցը։