Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն միջնորդություն կներկայացնի՝ գլխավոր դատախազի՝ կոռուպցիոն կասկածների պատճառով իր դեմ նախաքննություն սկսելու որոշումը անվավեր ճանաչելու համար։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի փաստաբան Բենջի Էսպինոսան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հայտնում եմ, որ վաղը վաղ առավոտյան միջնորդություն է ներկայացվելու` գլխավոր դատախազի որոշումը բացարձակապես անվավեր ճանաչելու համար։ Կարծում ենք, որ խախտվում է սահմանադրության 117-րդ հոդվածը, որն արգելում է հետապնդել հանրապետության նախագահին»,- նրա խոսքերը մեջբերում է RPP ռադիոկայանը։
Գլխավոր դատախազությունը կիրակի հայտնել է, որ գլխավոր դատախազ Պաբլո Սանչեսը կարգադրել է Կաստիլյոյի նկատմամբ նախնական հետաքննություն սկսել կոռուպցիայի կասկածանքով։ Ավելի վաղ այս գործով մեղադրյալներն էին տրանսպորտի նախկին նախարար Խուան Սիլվան, որը ղեկավարում էր վարչությունը 2021 թ. հուլիսից մինչեւ 2022 թ. փետրվարը, եւ «Ժողովրդական գործողություն» կուսակցության վեց պատգամավորներ։ Մեղադրող կողմի խոսքով՝ իրենք օգնել են որոշ ձեռնարկատերերի պետական պատվերներ ստանալ ենթակառուցվածքների ոլորտում։ Գլխավոր դատախազը համարել է, որ Կաստիլյոն կարող էր հանցավոր սխեմայի մասնակից լինել:



























