Հայաստանը փրկարարական տեխնիկայի մատակարարումների է սպասում Ռուսաստանից: Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական բյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով` տեխնիկական պարկի համալրման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համապատասխան աշխատանքներ են տարվել եւ տարվում:
«2021 թ. որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ այժմ մենք փրկարարական տեխնիկայի մատակարարման ենք սպասում Ռուսաստանից: Եւ քանի որ այդ տեխնիկան շատ թանկ է, գերատեսչությունն ամեն տարի փոքր քանակությամբ է գնում»,- պարզաբանեց Փամբուխչյանը։
Մարտին Ռուսաստանն արտաճանապարհային մեքենաներ եւ փրկարարական տեխնիկա փոխանցեց ՀՀ ԱԻՆ-ին:





























