Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Անկարան կփորձի օգնել ուկրաինական նավահանգիստների ականազերծման հարցում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիա կատարած այցն ամփոփող մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] [Թուրքիայի նախագահ] Ռեջեփ Թայիփի խոսակցության արդյունքներով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ թուրք գործընկերները կջանան օգնել ուկրաինական նավահանգիստների ականազերծումը կազմակերպելուն, որպեսզի այնտեղից ազատ արձակվեն, ըստ էության,  պատանդ վերցված նավերը, որոնք զարգացող երկրների համար անհրաժեշտ բեռներ են տեղափոխում»,- ասել է Լավրովը։