Ինտերպոլի ղեկավարը նախազգուշացրել է ուկրաինական պատերազմի ավարտից հետո զենքի վաճառքի հնարավոր աճի մասին, փոխանցում է AP-ն։
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքն ասել է, որ «կասկած չունի», որ զենքի անօրինական շրջանառությունը կաճի: «Մենք դա տեսել ենք Բալկանյան տարածաշրջանում, - ասել է Ստոկը:- Մենք դա տեսել ենք Աֆրիկայում ռազմական գործողություններից հետո... Կազմակերպված հանցավոր խմբերը փորձում են օգտագործել այդ քաոսային իրավիճակը»:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հրազենն է: Ստոքն Ինտերպոլի անդամ 195 երկրներին կոչ է արել «ակտիվորեն օգտագործել առկա տվյալների բազաները, որոնք կարող են օգնել հայտնաբերել եւ հետագծել մեկ այլ երկրում գողացված զենքերը»: «Մեր տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող միայնակ կարգավորել դա, քանի որ հանցագործները, որոնց մասին ես խոսում եմ, գործում են ամբողջ աշխարհում»,- ասել է Սթոքը:



























