Թուրքիա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում պատվիրակության կազմում ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ կընդգրկվեն, օրակարգում կլինեն ռազմական թեմաներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մերձավոր Արեւելքի եւ աֆրիկյան երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Հիմա մենք շփումներ ենք ունենալու, բանակցությունները շատ կարեւոր են։ Լավրովն էլ է գնում այնտեղ հանդիպումների։ Կլինի նաեւ ռազմական բաղադրիչ՝ մեր գործընկերները ՊՆ-ից, եւ թուրքերը։ Կարծում եմ, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն ու կհստակեցվեն»,- ասել է նա։

«Երկու պատվիրակությունները կգլխավորեն արտգործնախարարները, սակայն նրանց պատվիրակությունների կազմում կլինեն ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներ»,- ընդգծել է Բոգդանովը։

Բոգդանովը նաեւ հորդորել է Թուրքիայում շփումներից առաջ չշահարկել Սիրիայում Անկարայի ռազմական գործողության թեման։