Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականին երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ 904 դիմում-բողոք է ստացել։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021 թվականին շուրջօրյա թեժ գծով ստացված զանգերի թիվն աճել է 20 տոկոսով։
«Ֆիզիկական անձանց տրվել է իրավաբանական խորհրդատվություն: Գրեթե 25 տոկոսով ավելացել է նաև դիմում-բողոքների թիվը՝ հասնելով 21 181-ի»,- ասաց Գրիգորյանը։





























