ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Պատժամիջոցներ են սահմանվել ռուսաստանցի մի քանի գործարարի եւ կառավարության անդամների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Ընդհանուր առմամբ ցուցակն ընդլայնվել է 17 անձով։

Նշում է, որ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ կառավարության մի շարք անդամների նկատմամբ, որոնք մտերիմ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանց թվում է Սերգեյ Ռոլդուգինը։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի եւ «Սեվերգրուպ»-ի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովի նկատմամբ։