Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եւ ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության համար»,- ասել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է դառնա «Ռուսաստանի եւ Արեւմուտքի ներկայիս բարդ հարաբերությունների մաս»։ Խնդիրը լուծելու համար արդեն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը, որոնք պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման համար։