Ամերիկացի հանրապետական սենատորները օրինագիծ են ներկայացրել, որի նպատակն է ուշադրություն հրավիրելը Չինաստանի հետ Իրանի կապերի վրա եւ արգելել Իրանի հետ ցանկացած գործարք, քանի դեռ Թեհրանը չի խզել հարաբերությունները Պեկինի եւ ՀԱՄԱՍ-ի հետ:
Սենատորներ Մարկո Ռուբիոն եւ Մարշա Բլեքբյորնը ներկայացրել են այսպես կոչված «Իրան-Չինաստան պատասխանատվության ակտը», որը նախատեսում է, որ Իրանը խզում է Չինաստանից միջոցների փոխանցման հետ կապված բոլոր համաձայնագրերը եւ դադարեցնում գործընկերությունը Չինաստանի հետ ռազմավարական անվտանգության եւ ռազմական ոլորտներում:
Այն նաեւ պահանջում է, որպեսզի Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագիր վավերացվի ԱՄՆ Սենատի ձայների երկու երրորդով։
«Իրանի հետ Օբամա-Բայդեն գործարքը միշտ անհաջող էր։ Բայդենի վարչակազմը չպետք է վերաբանակցի իրանական ռեժիմին օրինականացնող գործարքի շուրջ, հատկապես, քանի դեռ այն շարունակում է ֆինանսավորել ահաբեկչությունը, աջակցել վտանգավոր կոմունիստական Չինաստանի կառավարությանը եւ ցեղասպանություն քարոզել», - ասել է Բլեքբյորնը:





























