Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Կասպից ծովում համատեղ էներգետիկ հանքավայրերի մշակման շուրջ՝ համատեղ կոմիտեի տեսքով։ Այս մասին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպումից հետո ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ «Իրանական կապալառուների կարողությունները կօգտագործվեն նավթային եւ գազային հանքավայրերի մշակման համար»,- ասել է նա, հաղորդում է Mehr-ը։

Մուստաֆաեւը վկայակոչել է Իրանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջող եռակողմ համագործակցությունը՝ գազի փոխադրման հարցում՝ նշելով, որ «էներգետիկայի ոլորտում համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի կայուն զարգացմանը»։

Նա հայտարարել է երկու երկրների էներգետիկայի զարգացման ոլորտում համատեղ հետազոտական նպատակային խմբի ստեղծման մասին։