Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է հրաժարվեն ահաբեկիչներին աջակցելուց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Կողմերը քննարկել են Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի մտահոգությունները Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝  ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հիմնված են իրավական պահանջների վրա։ Նախագահ Էրդողանը շեշտել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանն աջակցելուց, չեղարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները եւ պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքի հետ»,-ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Սթոլթենբերգն  ասել է, որ «առանցքային դաշնակից Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն»։