Եվրոպական տնտեսական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին մտադիր է «ամառվանից հետո» եվրոգոտու կայունության մասին պակտի բարեփոխում առաջարկել՝ հավելելով, որ նոր կանոնները, հավանաբար, կներառեն յուրաքանչյուր կոնկրետ երկրի համար պարտքի նպատակային ցուցանիշները, հաղորդում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Իտալիայում՝ Ջենտիլոնին ասել է, որ հանձնաժողովը ցանկանում է փոխառությունների բարեփոխված սահմանաչափերը դարձնել «ավելի քիչ վերացական եւ կոշտ»:

Մայիսին եվրոգոտու ֆինանսների նախարարները պայմանավորվել են այս տարի աջակցող հարկաբյուջետային քաղաքականությունից աստիճանական անցում կատարել չեզոքի՝ 2023 թվականին: