Կիրակի օրը Չինաստանն արձակել է «Շենչժոու-14» օդաչուավոր տիեզերանավը՝ վեցամսյա առաքելություն կատարելու համար երեք տիեզերագնաց ուղարկելով տիեզերակայան, տեղեկացրել է «Սինհուա»-ն։
Երեք տիեզերագնացները կհամագործակցեն տիեզերակայանի թիմի հետ, որպեսզի ավարտեն «Տյանգուն» կայանի շինարարությունը՝ այն միամոդուլ համալիրից վերածելով երեք մոդուլներով տիեզերական լաբորատորիայի՝ «Տյանհե» հիմնական մոդուլով եւ «Վենտյան» ու «Մենտյան» երկու լաբորատոր մոդուլներով։
Տիեզերանավն արձակվել է Չինաստանի հյուսիսարեւմտյան Ցզյուցյուան տիեզերակայանից՝ «Չանչժեն-2F» կրող հրթիռի օգնությամբ։





























