Ամերիկյան Google ընկերությունը715 հազար դոլար կվճարի Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նախկին փոխվարչապետ Ջոն Բարիլարոյին, տեղեկացրել է The Sydney Morning Herald թերթը։
Այսպիսի որոշում է կայացրել Ավստրալիայի Դաշնային դատարանը։ Նա որոշել է, որ ընկերությանը պատկանող YouTube պլատֆորմում Բարիլարոյի մասին տեղադրված հոլովակները պարունակում են կոռուպցիայի եւ խարդախության կեղծ մեղադրանքներ։ Ինչպես նշվել է դատավճռում, տեսանյութերը «անխիղճ եւ չարամիտ քարոզչությունն էին» ավստրալացի պաշտոնյայի դեմ։
Բացի այդ, տեսանյութերը պարունակում էին թունդ վիրավորանքներ եւ ռասիստական մեկնաբանություններ։ Ինչպես նշել է պարբերականը, ամերիկյան ընկերությունը ոչ մի գործողություն չի իրականացրել, որպեսզի հանի այդ նյութերը կամ սահմանափակի դրանց հասանելիությունը, անգամ Բարիլարոյից եւ նրա փաստաբաններից բողոքներ ստանալուց հետո։





























