2021-ին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը 8 պաշտոնական հանդիպում է անցկացրել։ Քննարկվել է տարբեր բեռների սահմանային հսկողության կազմակերպումը։ Այս մասին հունիսի 6-ին ԱԺ-ում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ ​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ կողմերի միջեւ կա համաձայնություն եւ ընդհանուր ըմբռնում, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն այն երկրի իրավասության ներքո, որտեղով դրանք անցնում են։ «Ուստի ադրբեջանական կողմի հակառակ հայտարարությունները հիմքեր չունեն»,- վստահեցրեց Միրզոյանը։