2021 թ. Հայաստանը շարունակել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության խորացման կուրսը։ Այս մասին հունիսի 6-ին ԱԺ-ում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Համագործակցությունը, նրա խոսքով, իրականացվել է բոլոր ուղղություններով. «Անցյալ տարին նշանավորվեց Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությամբ, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Դա նշանավորվեց նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, ինչպես նաեւ՝ տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ»,- նշեց Միրզոյանը:

Հայաստանը, հավելեց Միրզոյանը, ներգրավված է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացման մեջ, իսկ անցյալ տարվա սեպտեմբերից ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, որտեղ, մասնավորապես, աշխատում է կոլեկտիվ արձագանքման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։ «Հայաստանը շահագրգռված է արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործմամբ»,- արտգործնախարարը: