Բաղդադում Իրանի, Իրաքի եւ Թուրքիայի միջեւ ջրի նկատմամբ իրավունքների հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա: Այս մասին հայտարարել է Իրաքի ջրային ռեսուրսների նախարար Մահդի Ռաշիդ ալ Համդանին, հայտնում է Mehr-ը։

Նա հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Բաղդադում հանդիպում անցկացնել Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ ջրի նկատմամբ Իրաքի իրավունքները քննարկելու։ Հանդիպման օրը նա չի նշել:

Նրա խոսքով՝ Բաղդադը շարունակում է ջրային ռեսուրսների շուրջ խորհրդակցությունները հարեւան երկրների հետ, իսկ Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Իրաք, սակայն ստույգ ժամկետը դեռ որոշված ​​չէ։

Իրաքցի պաշտոնյան հույս է հայտնել, որ շուտով եռակողմ հանդիպում կկայանա Իրանի եւ Թուրքիայի հետ՝ Իրաքի ջրային ռեսուրսների արդար մասնաբաժնի հասնելու համար: