Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան հույս է հայտնել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Այս մասին նա ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում։ Նա հույս է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ կստորագրվի խաղաղության պայմանագիր, որը նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի երկրների զարգացմանը։

Լիթցենբերգերը նշել է, որ Ադրբեջանը «կարեւոր գործընկեր է ԱՄՆ-ի համար», եւ իր երկիրը «մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը»։