Մուսուլմանական միասնության շարժման դատապարտված առաջնորդ Թալեհ Բագիրզադեի հացադուլին միացել են մի շարք այլ հավատացյալներ։ Նրանք բողոքում են ոստիկանական հաստատությունում ուժայինների կողմից խոշտանգումների եւ աստվածանարգության դեմ։ Այս մասին հայտնում է Turan-ը։
«Փոլադ Ասլանովի կնոջ փոխացմամբ՝ նրա ամուսինը հայտնել է, որ հունիսի 6-ից հացադուլ է սկսել եւ այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է թիվ 1 գաղութի ղեկավարությանը։ Նույն հիմնարկում Շարժման մեկ այլ անդամ՝ Ջաբբար Ջաբբարովը, եւս հացադուլ է հայտարարել:
Գոբուստանի բանտում հացադուլ է սկսել Շարժման մեկ այլ ակտիվիստ Աբբաս Հուսեյնովը, հայտնել են նրա հարազատները։
Ինքը՝ Բագիրզադեն, արդեն հինգերորդ օրն է, ինչ հացադուլ է անում։ «Երեկ ես եւ Թալեն խոսեցինք հեռախոսով. հինգերորդ օրն է հացադուլի մեջ է։ Միայն ջուր է խմում, ասում է, որ իրեն դեռ լավ է զգում, բայց ձայնի մեջ լարվածություն կար: Գաղութի տնօրինությունը համառորեն պահանջում է դադարեցնել ակցիան, սակայն Թալեն հրաժարվում է: Չնայած հացադուլին՝ նա չի մեկուսացվել, շարունակում է մնալ սովորական խցում»,- պատմել է կինը։
Քրեակատարողական ծառայությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
«Մուսուլմանական միասնություն» շարժման (ՄՄՇ) առաջնորդ Թալե Բագիրզադեն, ով երկարաժամկետ ազատազրկում է կրում, հունիսի 3-ից հացադուլ է հայտարարել։ Նա բողոքում է ոստիկանության կողմից հավատացյալների խոշտանգումների եւ իրավապահների կողմից Ալլահի հասցեին վիրավորանքների դեմ։
Ուժայինների կողմից խոշտանգումների եւ Ալլահին վիրավորելու մասին մայիսի 23-ին մամուլի ասուլիսին հայտարարել էին երկու կրոնական ակտիվիստ, որոնք մայիսի 20-ին ձերբակալվել էին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի մոտ:



























