Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը սերտացնում են կապերը Միացյալ Նահանգների միջնորդությամբ, տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին։
Ներկա պահին Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց կողմերի միջեւ շարունակվում են տարածաշրջանում ռազմավարական անվտանգության հասնելու բանակցությունները։ Ենթադրվող պայմանավորվածություններն, առաջին հերթին, վերաբերելու են իսրայելական ինքնաթիռներին Սաուդյան Արաբիայի օդային տարածքից օգտվելու հնարավորություն տրամադրելուն։
Ի պատասխան՝ վերջնականապես Սաուդյան Արաբիայի կառավարմանը կհանձնվեն Սանաֆիր եւ Տիրան կղզիները։ Դրանք գտնվում են Իսրայելի համար ռազմավարական առումով կարեւոր նեղուցում, Կարմիր ծովում, որտեղ հրեական պետությունը միակ նավահանգիստն ունի՝ Էյլաթը։



























