Աթենքը լիովին պատրաստ է Անկարայի կողմից նույնիսկ ամենածայրահեղ սցենարի՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գտնվում է երկրի ներսում ճնշման տակ եւ դիմում է ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանության, գրում է Kathimerini-ն։
Փախստականների եւ միգրանտների հոսքը դեպի թուրքական ափեր՝ զուգորդված թուրքական կառավարության պաշտոնյաների հռետորաբանության հետ, ստիպել են Աթենքի դիվանագիտական եւ ռազմական շրջանակներին մաքրել նախկին ճգնաժամային սցենարները:
Թուրքիան հայտարարել է, որ մարտահրավեր է նետում արեւելյան Էգեյան ծովի կղզիների ինքնիշխանությանը:
Փախստականներին եւ միգրանտներին Թուրքիան հաճախ օգտագործում է որպես Հունաստանի վրա ճնշում գործադրելու գործիք, որն այս դեպքում հաճախ բախվում է խնդրի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ հումանիտար ասպեկտին։



























