Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի մի բնակիչ Զովունի և Քասախ համայնքներում գողություններ է անում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո մայիսի 25-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։

Պարզվեց՝ 2021 թ. ապրիլից 2022 թ․ մայիս ամիսը նա Զովունի և Քասախ համայնքների կիսակառույց շինություններից, նկուղից, մեքենայից ու ավտոտնակներից գողություններ էր արել:

Դեպքերի հանգամանքները պարզվում են:

Գողություններից երեքի փաստով հարուցվել են քրեական գործեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: