Չորեքշաբթի Անկարայում սկսվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Ուկրաինայից հացահատիկի դուրսբերումը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների վերսկսման հեռանկարները, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու Թուրքիայի պլանները։
Բանակցություններն ընթանում են նախագահական պալատի տարածքում՝ մամուլի համար փակ ռեժիմով, դրանց արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս է ակնկալվում։
Բանակցությունների անցկացման վայրի մոտ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Նախագահական համալիրի մուտքերի մոտ պարեկներ են հերթապահում։




























