Նորվեգիան 22 ինքնագնաց հաուբից է փոխանցել Ուկրաինային՝ «ռուսական հարձակումներին» դիմակայելու գործում օգնելու համար։
Պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է, որ «Ուկրաինայում պատերազմի զարգացումն այժմ հուշում է, որ պետք է ավելի ծանր հրետանի եւ սպառազինության համակարգեր նվիրաբերել»։
Հայտարարության մեջ ասվում է, որ Նորվեգիայի բանակը մեծ հեռահարության M109 հրետանային զենքը նվիրաբերել է՝ վերջերս փոխարինելով այն նոր հրետանային զենքով Հարավային Կորեայից, ասվում է հայտարարության մեջ։
Նորվեգիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զենքը նվիրաբերվել է սարքավորման, պահեստամասերի եւ զինամթերքի հետ միասին։
ԱՄՆ-ը, Նիդեռլանդները եւ Գերմանիան նույնպես հաուբիցներ են տրամադրել Ուկրաինային:



























