Իսպանական SATLANTIS ընկերությունը հպարտ է հայտարարել Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի հարցով համաձայնագրի մասին։

Կանավերալ հրվանդանից ««Ուրդանետա»-ի հաջող գործարկումից հետո ընկերությունը հայտարարում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գեոկոսմոս» ընկերության հայաստանյան մասնաճյուղին Երկրի դիտման ամբողջական համակարգի մատակարարման պայմանագրի կնքման մասին։ «Ուրդանետան», աշխատանքային անվանումը՝ ARMSAT_1, կլինի երկրի առաջին արբանյակը տիեզերքում, իսկ Հայաստանը դե ֆակտո կլինի տիեզերական երկրների ընտրված ակումբի անդամ։

«Մենք հպարտ ենք, որ հանձնում ենք մեր «Ուրդանետա» արբանյակը։ Մենք կուղեկցենք կառավարության որոշումներին՝ ստեղծելով աշխատատեղեր, տաղանդներ եւ ապրանքներ»,- ասել է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժակ Դորդենը:

Բացի այդ, մի շարք խոշոր երկրներ դեռեւս չունեն 2 մ թույլատրությամբ արբանյակներ, ինչպիսին է ARMSAT_1-ը: Սա միայն սկիզբն է երկարաժամկետ հեռանկարի, որը կոչվում է Հայաստանի տիեզերական նոր ռազմավարություն, որը կզարգացնի ոլորտի ազգային ներուժը եւ երիտասարդ ինժեներների տաղանդը՝ կրկնելով SATLANTIS-ի առաջարկած մոդելը։

Այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանն ութ ամսում արբանյակ է արձակում։

Հաջող մեկնարկից հետո հայկական առաջին ARMSAT_1 արբանյակը գտնվում է լավ վիճակում եւ պատրաստ է ծառայել համայնքին՝ օգտակար տվյալներ տրամադրելով առաջիկա չորս տարիներին։