Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հինգշաբթի մեկնել է Աբու Դաբի, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ։ Այս մասին տեղեկացրել է վարչապետի գրասենյակը։

«Վարչապետ Նաֆթալի Բենեթը Աբու Դաբի է մեկնել՝ հանդիպելու ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հետ»,- նշվելէ հայտարարությունում։

Ինչպես նշել են գրասենյակում, օրվա ընթացքում Իսրայելի վարչապետը եւ ԱՄԷ նախագահը երկկողմ հանդիպում կունենան, ինչպես նաեւ կմասնակցեն ընդլայնված աշխատանքային խորհրդակցությանն իրենց խորհրդականների հետ։ «Ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային տարբեր հարցեր։ Սա նրանց երրորդ հանդիպումը կլինի վերջին մի քանի ամսում, նրանք ավելի վաղ՝ անցած տարվա դեկտեմբերին, հանդիպել էին Աբու Դաբիում եւ այս տարվա մարտին Եգիպտոսում»,- նշվել է հայտարարությունում։

Իսրայելական Kan ռադիոն նշել է, որ այցի մասին նախապես չի նշվել։