Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է ՌԴ իշխանության 35 ներկայացուցիչ։ Նրանց թվում են՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ այլք։ Զելենսկու հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից։

Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են անժամկետ։ Սահմանվել են հետեւյալ սահմանափակումները՝

• ակտիվների եւ գույքի արգելափակում;

• Ուկրաինայից կապիտալի դուրսբերման կանխարգելում;

• Ուկրաինայի սահմանի ցանկացած հատման, Ուկրաինայի տարածքային ջրեր եւ օդային տարածք մուտք գործելու արգելք;

• արժեթղթերով գործարքների արգելք;

• վիզաների մերժում;

• Ուկրաինայի պետական ​​պարգեւներից զրկում;

• ուկրաինական ռադիոհաճախականությունների օգտագործման արգելք;

• Ուկրաինայում սեփականաշնորհման եւ գույքի վարձակալության արգելք;

• էլեկտրոնային կապի ծառայությունների մատուցման դադարեցում;

• տեխնոլոգիաների փոխանցման արգելք;

• հողի սեփականության արգելք եւ այլն: