Իրանում ձերբակալել են 13 մարդու, որոնք հանգստյան օրերին Թեհրանում բանկ են թալանել։ Ըստ Tasnim-ի՝ հանցագործությունից հետո կողոպտիչներից երեքը փախել են Թուրքիա, որտեղ նրանց ձերբակալել են տեղի ոստիկանները։
Կողոպուտը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ գողերը Թեհրանում ներխուժել են Melli Bank-ի մասնաճյուղ, որտեղից վարձակալված 168 պահատուփեր են տարել։
Թեհրանի դատախազ Ալի Սալեհի խոսքով՝ խոշոր չափերի գողացված գույք է հայտնաբերվել։
Նա նաեւ հավելել է, որ Թեհրանում եւ երկրի հյուսիսային նահանգներում ձերբակալվել է 10 կասկածյալ, Թուրքիայում՝ երեք։
Գողացված իրերի մեծ մասը հայտնաբերվել է հանցագործներից մեկին պատկանող ավտոմեքենայի մեջ՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում։





























