Թաիլանդի սննդի եւ դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը, կանեփի օրինականացման օրը, ստացել է ավելի քան 150 հազար դիմում`կանեփ աճեցնելու իրավունք ստանալու համար, հայտնում է Bangkok Post եւ հավելում, որ կանեփի մշակումն ու տարածումը ապաքրեականացնող օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 9-ին՝ Թաիլանդը դարձնելով ասիական առաջին երկիրը, որտեղ բույսի մշակումը թույլատրվում է՝ բժշկական և առեւտրային նպատակներով:
Այնուամենայնիվ, հասարակական վայրերում մարիխուանա ծխելը անօրինական է: Ավելի վաղ, սակայն, ոստիկանության պետի տեղակալն ասել էր, որ տանը կանեփ ծխողներին չեն ձերբակալի:
Այսուհետ թաիլանդցիները կարող են տանը կանեփ աճեցնել՝ նախապես գրանցվելուց հետո, սակայն թույլտվությունը պիտի ստանան նախքան կանեփի ակտիվ բաղադրիչ համարվող THC-ի ավելի քան 0,2 տոկոս պարունակության բուսական քաղվածքները խառնելը:





























