Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բրիտանական The Telegraph թերթին ասել է, որ Թեհրանը «վտանգավորության աստիճան մոտ է» միջուկային զենք ստեղծելուն եւ նշել, որ Իսլամական Հանրապետությունն աննախադեպ արագությամբ հարստացնում է ուրանը:
Բենեթը կոչ է արել միջազգային հանրությանը՝ միանալ Իսրայելին եւ մեծացնել Իրանի միջուկային ծրագրի եւ հավակնությունների նկատմամբ ճնշումը՝ նշելով, որ առանց այդ ճնշման Իրանի իսլամական վարչակարգը շուտով կարող է միջուկային ռումբ ունենալ իր ձեռքում:
«Աշխարհը պետք է «չկա միջուկային զենք, չկա պատժամիջոց» դիրքորոշում ընդունի: Իրանի միջուկային ծրագիրը կանգ չի առնելու, քանի դեռ չի դադարեցվել», - եզրափակելով իր խոսքը՝ ասել է Բենեթը:
Telegraph-ը հայտնում է նաև, որ Իսրայելը դիմել է Մեծ Բրիտանիային՝ խնդրելով Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառելու նպատակով, այսպես կոչված «ձգան» ստեղծել՝ եթե վերջինս շարունակի միջուկային իր ներկայիս ջանքերը:





























