ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքում է տեղեկությունները, որ ինքը ծեծել է քաղաքացիական կնոջը, խոշոր չափի գումար է վերցրել։

«Երկու բան ունեմ ասելու, նախ, տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդը, գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն, գործն արդենո ւսումնասիրում են, թե իմ ասածով է; Այսքանը կարող եմ ասել»:

Հարցին, թե ճանաչո՞ւմ է այդ կնոջը, պատգամավորը դրական պատասխան է տալիս և նշում, որ այլ մեկնաբանություն չունի՝ դատախազությունը կպարզի։