Տասնյակ մարդիկ տուժել են Իրանի հարավարեւելյան Ֆարս նահանգում նատրիումի բիկարբոնատի գործարանում պայթյունի հետեւանքով, գրում է  Mehr-ը։

Ֆարս նահանգի Կարմիր մահիկի կառավարիչ տնօրեն Հոսեյն Դարվիշին հայտնել է, որ պայթյունի հետեւանքով տուժել է 72 մարդ, իսկ մոտակա ճանապարհները փակվել են պայթյունից թունավոր գազի տարածման պատճառով։  

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց եւ այնտեղ բուժում են ստանում, մահվան դեպքեր չկան։

Մինչդեռ այլ լրատվամիջոցներ հայտնում են ավելի քան 100 տուժածի մասին։