WhatsApp-ի օգտատերերը, ովքեր Android հեռախոսից անցնում են iPhone-ի, այժմ կարող են պահպանել իրենց հաղորդագրությունների պատմությունը:

Նախկինում հավելվածի հաղորդագրությունները հնարավոր էր պահպանել iPhone-ից Android համակարգի անցնելու դեպքում միայն:

WhatsApp-ի օգտատերերն այժմ կարող են ապահով կերպով փոխանցել հավելվածների տվյալները իրենց iPhone-ներին՝ օգտագործելով «Տեղափոխվել դեպի iOS» հավելվածը, որը հասանելի է App Store-ում: Վերոնշյալ հավելվածն արդեն իսկ օգտագործվում է հեռախոսի այլ տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, լուսանկարներ եւ տեսանյութեր տեղափոխելու համար, իսկ վերջին թարմացումից հետո հնարավոր է նաեւ WhatsApp հավելվածի խոսակցությունները տեղափոխել:

WhatsApp-ը հայտնել է, որ փոխանցումն ամբողջությամբ կոդավորված կլինի, եւ դրա համար կպահանջվի մոտ մեկ շաբաթ: