Բանակցությունները կսկսվեն, երբ Հայաստանը խաղաղության պայմանագրի հանձնաժողով ձեւավորի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում «Գլոբալ աշխարհակարգի սպառնալիքները» թեմայով IX Գլոբալ համաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա մեր առաջարկությունն էր՝ սկսել աշխատանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ, եւ մենք առաջարկել ենք։ Հայաստանը չի պատասխանել, հետո մենք էլի մի քայլ կատարեցինք եւ առաջադրեցինք միջազգային իրավունքի 5 բազային սկզբունքներ, ներառյալ փոխադարձ հարգանքն ու երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, միմյանց նկատմամբ տարածքային որեւէ հավակնություն փոխադարձաբար չներկայացնելն ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։ Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է 5 սկզբունքները։ Դա դրական դինամիկա է, բայց մեզ հիմա հարկավոր է գործնական կիրառություն։ Որովհետեւ օկուպացիայի ժամանակվա քննարկումներից մենք գիտենք, որ երբեմն անգամ խոսքերը՝ ասված բարձր մակարդակով, Հայաստանի ղեկավարության կողմից, մեծ իմաստ չեն ունեցել։ Մեզ հարկավոր է, որպեսզի քայլ արվի։ Ադրբեջանն արդեն հիմնել է խաղաղության պայմանագրի իր հանձնաժողովը, եւ մենք սպասում ենք, որ նույն քայլն անի նաեւ Հայաստանը։ Եթե դա արվի, կամ հենց որ դա արվի, կսկսվեն բանակցությունները»։