Իրանի հետախուզական ծառայությունները հայտարարել են Իրանում Ֆրանսիայի երկու քաղաքացիների լրտեսական օպերացիաների հետ կապ ունեցող տղամարդու ձերբակալության մասին, գրում է Mehr-ը։
Դրա տվյալներով՝ նա ձերբակալվել է ընդդիմադիր խմբավորումների աջակցությամբ երկրից փախնելու փորձի ժամանակ։ Ձերբակալվածը համակարգել է երկու ֆրանսիացի լրտեսների գործողությունները, որոնք ձգտում էին քաոս սերմանել երկրում։
Նշենք, որ մայիսի 12-ին Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել էր երկու ֆրանսիացի լրտեսների՝ Սեսիլ Կոլերի եւ Ժակ Պարիսի ձերբակալության մասին՝ «ուսուցիչների բողոքի ակցիաների ժամանակ Իրանում քաոս եւ սոցիալական անկարգություններ հրահրելու փորձի համար»: Նրանք Իրան էին ժամանել ապրիլի 28-ին որպես զբոսաշրջիկներ։


























