Չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է Mozi ենթաբրենդի ապագա կոնցեպտուալ նոութբուքը, որն արժանացել է Red Dot Design Award 2022 մրցանակի, հայտնում է Aroged-ը։ Սարքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն չունի ներկառուցված էկրան:

Նոթբուքում պատկերներ ցուցադրելու էկրանի փոխարեն օգտագործվում է պրոյեկտոր, որը գտնվում է կորպուսի վերին մասում: Mozi-ում սովորական ստեղնաշարի փոխարեն առաջարկվում է օգտագործել կորպուսի ներսում «թաքնվող» շարժական ստեղնաշար։ Այն կարելի է հեռացնել, օրինակ, տեսանյութեր կամ շնորհանդեսներ դիտելիս՝ դրանով իսկ տեղ խնայելով սեղանի վրա: Ստեղնաշարն ինքը կոմպակտ դիզայն ունի և չունի թվային NUM-բլոկ աջ կողմում:

Mozi նոթբուքը համալրված է Dolby Atmos-ի կողմից աջակցվող աուդիոհամակարգով և մատնահետքի ներկառուցված սքաներով:

Սարքի ավելի մանրամասն տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, քանի որ նոթբուքը դեռ միայն կոնցեպտուալ մշակման տեսքով գոյություն ունի։ Վաճառքում նման գաջեթի հայտնվելու հնարավոր ժամկետների մասին չի հաղորդվում։