Էստոնական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում Կարեն Դրամբյանի կյանքից, ով օգոստոսի 11-ին կրակ էր բացել Էստոնիայի Պաշտպանության նախարարությունում, ապա գնդակահարվել:

2010 թ. Տալլինում կայացել է Էստոնիայի թմրանյութերի փոխադրմամբ զբաղվող չորս անձանց դատավարությունը, ովքեր ամֆետամին էին փոխադրում, հաղորդում է DELFI-ը: Նրանց շարքում էր նաեւ Կարեն Դրամբյանի դուստրը` Կարինեն:

Կարինե Դրամբյանը մեղադրվել է մեկ անգամ Էստոնայից Ֆինլանդիա թմրանյութեր տեղափոխելու մեջ: Դրամբյանի գործի ավարտի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Դրամբյանն օգոստոսի 11-ի, Երեւանի ժամանակով 18:00-ին ներխուժել է Էստոնիայի Պաշտպանության նախարարություն եւ կրակ բացել: Ոչ ոք չի տուժել: Դրանից հետո Դրամբյանն ինքնասպան է եղել: Հարուցվել է քրեական գործ: Դրամբյանի գործողության շարժառիթն առայժմ հայտնի չէ: Ահաբեկիչը ոչ մի քաղաքական պահանջ չի ներկայացրել:

Դրամբյանի ընկեր եւ կուսակից Անատոլի Եգորովը հայտնել է, որ նա գնացել է ահաբեկչության Էստոնիայի վարած հակառուսական քաղաքականության պատճառով: Եգորովն ասել է, թե Դրամբյանը արդարության սրացած զգացում ուներ, կտրականապես դեմ էր ազգայնականությանը: