ՀՀ զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմական անվտանգության ապահովման  բնագավառում ներառված են նաև  ՌՔԿՊ զորքերը, ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառմամբ ապահովելով զինված ուժերում ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողությունը:

Ոլորտում իրականացվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ՝ ռազմական գործողությունների և ահաբեկչության ընթացքում օպերատիվ գործողությունների, խնդիրների և գործընթացների ընդլայնմամբ: