Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր Կասպից ծովում մեկնարկել է «Կայուն անվտանգություն 1401» անվանմամբ զորավարժությունները, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Երկրի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Համզե Ալի Քավիանին ասել է, որ Իրանն ամեն տարի «Շարունակական անվտանգություն» զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում եւ հավելել, որ այս տարի զորավարժություններին մասնակցում են հրթիռային նավեր, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր:

Ամենամյա զորավարժությունները նպատակ ունեն ռազմական կազմավորումների միջեւ ձեւավորել փոխազդեցություն ու փորձի փոխանակում իրականացնել։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը զգուշացրել է նաեւ, որ Թեհրանը Կասպից ծովում անվտանգության խախտումներ թույլ չի տա։